Home / Հայաստան / Օգոստոսին փոշու պարունակությունը երևանյան օդում թույլատրելիից մոտ 2 անգամ բարձր է եղել․ «ՀԺ»

Օգոստոսին փոշու պարունակությունը երևանյան օդում թույլատրելիից մոտ 2 անգամ բարձր է եղել․ «ՀԺ»

Օգոստոսի չափազանց շոգ օրերին Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից թերթի հարցմանը ի պատասխան հայտնել են, որ օգոստոսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +40-+41 աստիճանի, Երևանում ընդհանուր փոշու պարունակությունը գտնվել է 0,142-0,478 մգ/մխ տիրույթում և սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է միջինը 1,6 անգամ։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ, ընդհանուր փոշու պարունակությունը մոտ երկու անգամ բարձր է եղել։

Ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբան Գագիկ Սուրենյանի, դա առավելապես կապված է Իրաքից այդ օրերին մեր երկրի տարածք ներխուժած տաք օդային հոսանքով։ Դա, Սուրենյանի խոսքով, անապատներից իր հետ հսկայական քանակությամբ փոշի է բերել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում