Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

News.am֊ը հայտնում է, որ «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկից, որտեղ Վարդան Պետրոսյանը մինչև հիմա կրում էր պատիժը, դերասանն այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել և 2 տարով զրկել վարորդական իրավունքներից։ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդում տեղի ունեցած ավտովթարի համար, որի հետևանքով մահացել է երկու անչափահաս երեխա՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: