Home / Հայաստան / Հայաստանն ու ՌԴ֊ն Պերմյակովի պատժի կրման հարցում համաձայնության են եկել․ «Ժողովուրդ»

Հայաստանն ու ՌԴ֊ն Պերմյակովի պատժի կրման հարցում համաձայնության են եկել․ «Ժողովուրդ»

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գտնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ֊ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։

Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում