Home / Հայաստան / Արարատի մարզի 2 գյուղերում տասնյակ երեխաներ են թունավորվել

Արարատի մարզի 2 գյուղերում տասնյակ երեխաներ են թունավորվել

Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցների տասնյակ երեխաներ են թունավորվել և տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։ Epress.am֊ի հետ զրույցում Արտաշատի ԲԿ֊ի ընդհունարանի աշխատակիցը փոխանցել է, որ արդեն իսկ հիվանդանոց է բերվել 45 երեխա, և հոսքը դեռ շարունակվում է։ Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ բժիշկները թունավորման երկու վարկած ունեն՝ նրբերշիկից կամ գաթայից։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նշում է, որ իր մասնագետներն այցելել են Բաղրամյան գյուղի դպրոց և այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից։ Բաղրամյանում թունավորվածները հիմնականում 5-րդ դասարանից բարձր երեխաներ են։

Ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը: