Home / Հայաստան / ՀԷԿ֊երի պատճառո՞վ. Անգեղակոթ գյուղ ոռոգման ջուր չի ստանում

ՀԷԿ֊երի պատճառո՞վ. Անգեղակոթ գյուղ ոռոգման ջուր չի ստանում

ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղ ոռոգման ջուր չի հասնում, քանի որ ջուրը Սպանդարյանի ջրանցքից գյուղ հոսելու ճանապարհին վերցվում է երեք փոքր ՀԷԿ-երի կողմից, տեղեկացնում է «Էկոլուր» ՀԿ֊ի կայքը։

Գյուղ այցելած «Էկոլուր»֊ի ներկայացուցիչների հետ զրույցում Անկեղակոթի բնակիչներն ասել են, որ իրենք չեն կարողանում ջրել կարտոֆիլի դաշտերը․ անհրաժեշտ ծավալի ջուր գյուղը չի մտնում:

«Հիմա ՀԷԿ-եր են դրել, ու դրանք ջուր չեն տալիս, ինչ ուզում ես արա, ջուրը չի գալիս, քիչ ա, չի հերիքում: Մարդ կա` էսօրվա դրությամբ ընդամենը ոռոգել ա 2-3 անգամ: Էլ որտեղի՞ց կարտոֆիլ լինի գյուղացուն. այ էսա Անգեղակոթ գյուղի վիճակը», -ասել է բնակիչներից մեկը:

Գյուղապետը, սակայն, «Էկոլուրի» հետ զրույցում ասել է, որ խնդիրը ոչ թե ՀԷԿ-երի հետ է կապված, այլ ջրանցքի:

«Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, իշխանություններին ջրանցքը վերանորոգելու համար, որովհետև ջրանցք մտնող 1 խմ/վրկ ջրից Անգեղակոթ համայնք հասնում է ընդամենը 40 լիտր: Դա է Անգեղակոթի խնդիրն այսօր», – ասել է Անգեղակոթի համայնքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում