Home / Հայաստան / Վարչապետի չվերթը Բելառուս 24 հազար եվրո է նստել պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»

Վարչապետի չվերթը Բելառուս 24 հազար եվրո է նստել պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Երևան֊Գրոդնո չվերթը պատվիրել է «Վրացական ավիաուղիներ» ընկերությունից։ «Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել վրացական ընկերության հետ նշված ուղղությամբ չվերթ կազմակերպելու համար և պետբյուջեից 13 մլն 168 հազար դրամ է (24 հազար եվրո) վճարել։ Ըստ պայմանագրին կցված պարզաբանման՝ չվերթի կազմակերպումը եղել է հրատապ և հայկական ընկերությունները չէին կարող այն կազմակերպել։

Սեպտեմբերի 7-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր բելառուսական Գրոդնո և մասնակցել սեպտեմբերի 8-ին անցկացված Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։