Home / Հայաստան / ԱԱԾ պետի տեղակալի որդին ուզում է հետ ստանալ 350 միլիոնի ներդրումը․ armtimes.com

ԱԱԾ պետի տեղակալի որդին ուզում է հետ ստանալ 350 միլիոնի ներդրումը․ armtimes.com

ԱԱԾ պետի տեղակալ Վրեժ Արզումանյանի որդին՝ Խաչատուր Արզումանյանը, ԲՀԿ֊ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի հիմնադրած «Ռենգեմա» ընկերությունից պահանջում է 350 մլն դրամ (730 հազար դոլար)։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։

2014 թվականի հուլիսին մահացած Աշոտ Տոնոյանի ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել, և այժմ «Ռենգեմա»֊ի ղեկավար Նորիկ Սահակյանը մեղադրվում է հարկային չարաշահումների մեջ: Այս տարվա մայիսին «Ռենգեման» սնանկ է ճանաչվել «Առեքսիմբանկի» պահանջով, քանի որ չի կարողացել վճարել մոտ 1.3 մլն դոլարի հասնող վարկը: Բացի դա, «Ռենգեմա»֊ից գումար է պահանջում նաև Խաչատուր Արզումանյանը։ Armtimes.com֊ն ընդգծում է, որ հայտնի չէ, թե ինչպես է ԱԱԾ պետի տեղակալի որդին նման գումար աշխատել։

«Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով որպես պաշտոնյանի հետ փոխկապակցված անձ Խաչատուր Արզումանյանը հայտարարագիր է ներկայացրել միայն 2011 թվականին: ԱԱԾ պետի տեղակալի որդին, ըստ հայտարարագրի, որևէ դրամական միջոց չի ունեցել և նրա ստացած եկամուտն էլ եղել է 2 մլն 640 հազար դրամ, որից 1 մլն 440 հազարը աշխատավարձն է, իսկ 1 մլն 200 հազարը՝ վարձակալության դիմաց ստացած վճարը»,- գրում է կայքը: