Home / Հայաստան / Ադրբեջանի կողմից 1 զոհ, 3 վիրավոր․ ՊՆ֊ները միմյանց են մեղադրում

Ադրբեջանի կողմից 1 զոհ, 3 վիրավոր․ ՊՆ֊ները միմյանց են մեղադրում

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Էլշան Մամեդովը զոհվել է, ևս 3 զինվոր վիրավորումներ են ստացել հայկական կողմից հրթիռակոծման հետևանքով։ Այս մասին հայտնում է contact.az֊ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանական գերատեսչությունը հայտնում է, որ «հակառակորդի դիրքերին համարժեք պատասխան է տրվել և հայկական կողմը կորցրել է 4 զինվոր, ևս 16-ը վիրավորվել են»։ Ադրբեջանի ՊՆ֊ն նշում է, որ առաջնագծում սրման համար պատասխանատվությունը կրում է հայկական կողմը։

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 25-ին ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում «առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին»։ ՊՆ֊ն նշում է, որ իրավիճակը հետևաողականորեն լարում է Ադրբեջանը՝ ընդգծելով. «ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ»։

Այսօր ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր զոհերի և վիրավորների անունները։

Լուսանկարը՝ apa.az