Home / Հայաստան / Պետական պարտքի աճը՝ 2 տարում 25 տոկոս

Պետական պարտքի աճը՝ 2 տարում 25 տոկոս

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի երկրի պետական պարտքը պետք է կազմի 5 միլիարդ 565 միլիոն դոլար: Դա մոտ 440 միլիոն դոլարով ավելի մեծ է, քան նախատեսված է այս տարվա համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Թե տարվա արդյունքներով որքան կկազմի 2015 թվականի պետական պարտքը, առայժմ դժվար է ասել: Բայց եթե նույնիսկ կառավարությանը հաջողվի ճշգրիտ պահել պետական պարտքի այդ սահմանը, տարվա վերջին պետական պարտքն աճած կլինի ավելի քան 1.1 միլիարդ դոլարով կամ երկու տարվա ընթացքում կաճի 25 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ նշված երկու տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքը կառավարության ամենալավատեսական կանխատեսումներով աճելու է ընդամենը 6 տոկոսով: Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում մեր պետական պարտքը աճելու է 4 անգամ ավելի բարձր տեմպով, քան տնտեսությունը», ֊ նշում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում