Home / Հայաստան / Հայաստանում 2 հանքեր մտադիր են դադարել արդյունահանումը պղնձի գնի նվազման պատճառով․ «ՀԺ»

Հայաստանում 2 հանքեր մտադիր են դադարել արդյունահանումը պղնձի գնի նվազման պատճառով․ «ՀԺ»

Հայաստանում գործող հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իր աղբյուրներին։

Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և, առաջին հերթին, պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին, որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությունը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։

«Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»,– գրում է թերթը՝ չնշելով ընկերությունների անունները։