Home / Հայաստան / Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ին

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների, Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր: Փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերը և քաղաքացիական նախաձեռնություններն ու անհատները պնդում են, որ դրանցով Սարգսյանը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը՝ ըստ էության երկրում միակուսակցական համակարգ ստեղծելով: