Home / Տեսանյութեր / ԱՄՆ մեկնել ցանկացողները շատ են․ դեսպանությունն աշխատելու է նաև կիրակի

ԱՄՆ մեկնել ցանկացողները շատ են․ դեսպանությունն աշխատելու է նաև կիրակի

ԱՄՆ դեսպանատունը վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով աշխատելու է նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի։ Դեսպանությունը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ կիրակի աշխատելու որոշումը կայացվել է «ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար»։

«Բիզնես, տուրիստական և ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով http://armenia.usembassy.gov/visas.html», ֊ նշում է ԱՄՆ դեսպանատունը: