Home / Հայաստան / Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել․ «ՀԺ»

Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել․ «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել է 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ դա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Այս տարվա սեպտեմբերին միջազգային պահուստների արձանագրված մակարդակը ամենացածրն է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցուցանիշներում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում