Home / Տեսանյութեր / ՌԴ֊ում վթարվել է Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը․ կա 7 զոհ

ՌԴ֊ում վթարվել է Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը․ կա 7 զոհ

Նոյեմբերի 3-ին, 02:10֊ին Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Իլյինկա բնակավայրի մոտ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների՝ 7 մարդ մահացել է, 35֊ը հիվանդանոց տեղափոխվել։ Հիվանդանոցում գտնվողներից 7-ի վիճակը ծանր է։ Ռուսաստանյան ԶԼՄ֊ների հաղորդմամբ, ավտոբուսում 59 մարդ է եղել՝ մեծամասամբ Հայաստանի քաղաքացիներ։ Ուղևորների թվում երեխաներ չեն եղել։

Մեքենայի վարորդը չի տուժել։ Ինչպես հաղորդում է interfax.ru֊ն, նախնական տվյալների համաձայն, նա քնել է ղեկին, որից հետո ավտոբուսը մոտ 200 մետր էլ առաջ է ընթացել և կողաշրջվել։

Զոհվածների անուններն առայժմ չեն հաղորդվում։