Home / Հայաստան / ԵՏՄ֊ի էֆեկտը․ Ռուսաստանը գրավում է հայկական շուկան․ «ՀԺ»

ԵՏՄ֊ի էֆեկտը․ Ռուսաստանը գրավում է հայկական շուկան․ «ՀԺ»

Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես ընդգրվել է Եվրասիական տնտեսական միության կազմում, որից հետո Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստան արտահանված ապրանքների ծավալը նվազել է 61 միլիոն դրամով կամ 27.8 տոկոսով։ Բելառուս արտահանվող ապրանքների ծավալը նվազել է 37 տոկոսով, Ղազախստան՝ 20 տոկսով։

Հոդվածագիր Հայկ Գևորգյանը նշում է, որ իշխանությունների խոստումները, թե ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի համար 170 միլիոնանոց շուկա է բացվելու, չարդարացան։ Բացի դա, իրականում ոչ թե Հայաստանը «գրավեց» ԵՏՄ֊ի շուկան, այլ ճիշտ հակառակը։

«Այսպես, անցած տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանից Հայաստան ներմուծվել էր 795 միլիոն դոլարի ապրանք, իսկ այս տարի՝ 712.7 միլիոն դոլարի։ Ներմուծումը ՌԴ֊ից փաստորեն նվազել է 82 միլիոն դոլարով, կամ մոտ 11 տոկոսով։ Առաջին հայացքից այստեղ ոչ մի մտահոգիչ բան չկա, սակայն պետք է հաշվի առնել, որ ամբողջ աշխարհից Հայաստան ներմուծման ծավալը նվազել է 27 տոկսով։ Եվ ահա սրա արդյունքում եթե անցած տարի Ռուսաստանից ներմուծումը մեր ընդհանուր ներմուծման ծավալների մեջ 24.7 տոկոս էր, ապա հիմա՝ արդեն 30 տոկոսից ավելի է։ Այլ կերպ ասած, ռուսական ապրանքների մասնաբաժինը դեպի Հայաստան ներմուծումների ընդհանուր ծավալում կտրուկ աճել է։ Իսկ դա միայն մի բան է նշանակում՝ Ռուսաստանը գրավում է մեր շուկան», ֊ նշում է Հայկ Գևորգյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում