Home / Հայաստան / Հակառակորդի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊԲ

Հակառակորդի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (20 տարեկան) և Միքայել Առաքելի Թորոսյանը (19 տարեկան): Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախարարությունը նշում է, որ դեպքի առիթով քննություն է տարվում։