Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի փեսայի դեսպանությունը այսուհետ կֆինանսավորի պետությունը

Սերժ Սարգսյանի փեսայի դեսպանությունը այսուհետ կֆինանսավորի պետությունը

ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2016 թվականին կկազմեն ավելի քան 9.5 միլիարդ դրամ, որը 2015 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 1.1 միլիարդ դրամով:

Այսօր ԱԺ֊ում տվյալ փոփոխության մասին խոսելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ այս տարի պետությունը պետք է ֆինանսավորի Վատիկանում ՀՀ դեսպանությունը, որը մինչ այժմ ֆինանսավորվում էր հովանավորների կողմից։

«103 միլիոն դրամի գումար տրվելու է Վատիկանին, մնացածը՝ փոխարժեքի հետ կապված հարցեր են», ֊ ասել է Գագիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Հայաստանի դեսպանությունը Վատիկանում բացվել է 2013 թվականի աշնանը, դեսպանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է՝ Միքայել Մինասյանը։