Home / Հայաստան / Քաղաքացին՝ Սերժ Սարգսյանին․ «Դուք Ձեզ փոխեք…»․ Aravot.am

Քաղաքացին՝ Սերժ Սարգսյանին․ «Դուք Ձեզ փոխեք…»․ Aravot.am

Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ մի տարեց մարդ կանգնացրել է նրա մեքենան, պահանջել է խոսել Սարգսյանի հետ։

Aravot.am֊ի տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղամարդը (անունը չի նշվում) Սարգսյանին ասում, որ Հայաստանում դատարանը չի գործում, վերջինս էլ պատասխանում է` «հնարավոր է»։ Երբ քաղաքացին վրդովված հարցնում է «ո՞նց թե հնարավոր է», Սարգսյանը պատասխանում է, թե հիմա Սահմանդրությունը փոխում են, որ դատարանը գործի։

«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ի՞նչ անեմ: Ուզում եք մեզնից տեռորիստ շինեք․․․։ Եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ…», ֊ ասել է քաղաքացին։

Սարգսյանը նստել է մեքենան ու հեռացել է, իսկ ոստիկանները փորձել են հանգստացնել տղամարդուն։

«Ո՞նց հանգստանամ, քեզնից լավ երեխեք ունեմ, գնացել են։ Իմ հայրենիքն են գողացել», ֊ ասել է տղամարդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում