Home / Հայաստան / 33-ամյա դատավորը միլիոններ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

33-ամյա դատավորը միլիոններ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

ՀՀ վարչական դատարանը լիազորված է քննել պետական մարմինների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները։ Չնայած դրան, այդ դատարանի դատավորների զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են, այսինքն անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Որպես օրինակ թերթը նշում է դատավոր Անի Հարությունյանին, ով ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է։ Հարությունյանն ընդամենը 33 տարեկան է, դատավոր է նշանակվել 2013 թվականին, սակայն բավական պատկառելի ունեցվածքի տեր է։ Թերթը նշում է, որ, համաձայն պաշտոնական հայտարարագրի, նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 62 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո։