Home / Հայաստան / Գլխատել ու բռնաբարել սպառնացող ՀՀԿ֊ականը չի պատժվի, որոշեց Վերաքննիչ դատարանը

Գլխատել ու բռնաբարել սպառնացող ՀՀԿ֊ականը չի պատժվի, որոշեց Վերաքննիչ դատարանը

Նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) գործով վերաքննիչ բողոքը։

Պատգամավորի դեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը պնդում էր, որ Առաքել Մովսիսյանի հայտարարության մեջ կա հանցակազմ։ Այս տարվա հունիսին ՀՀԿ֊ականը, խոսելով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվություն տարածողների մասին, մասնավորապես, հայտարարել էր․ «Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի, որովհետև դրանց ընտանիքները, երևակայի, տուն տեղ, ընտանիք հասկացողություն չունեն», «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ», «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Լուսանկարը՝ shamshyan.com կայքից