Home / Հայաստան / «Կոշ» ՔԿՀ֊ի կալանավորին կախված վիճակում են գտել․ news.am

«Կոշ» ՔԿՀ֊ի կալանավորին կախված վիճակում են գտել․ news.am

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 30-ին հայտնաբերվել է 8 տարվա ազատազրկման դատապարտված, 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս մասին News.am-ի թղթակցին ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Ռոբերտ Գրիգորյանի դին հայտնաբերել են ժամը 16:30-ի սահմաններում՝ ՔԿՀ֊ի բնակելի գոտում գտնվող ճաշարանի հարակից արտաքնոցում: Բռնության հետքեր չեն հայտնաբերվել», ֊ գրում է կայքը:

31-ամյա Ռոբերտ Գրիգորյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ 2013թ. Գրիգորյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի գողությունների և դրանցում անչափահասին ներգրավելու մեղադրանքով:

News.am֊ի տեղեկություններով՝ առաջիկայում կհարուցվի քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: