Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գնդակից զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գնդակից զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Դեկտեմբերի 4-ին, ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական կողմը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, հայտնում է չճանաչված Լեռնանյին Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերը կորուստներ են պատճառել հակառակորդին և հետ շպրտել: Մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20֊ամյա Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Գրիգորյանը Սյունիքի մարզի Շաքի գյուղից էր։ News.am-ի հետ զրույցում Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանն ասել է, որ երիտասարդը պետք է զորացրվեր այսօր և ընտանիքի անդամները նրան էին սպասում։