Home / Հայաստան / Հայաստանում բնակչության թվի մասին պաշտոնական թվերն ուռճացված են․ «ՀԺ»

Հայաստանում բնակչության թվի մասին պաշտոնական թվերն ուռճացված են․ «ՀԺ»

Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս պնդումն է արել հանրաքվեից առաջ բնակչության «գույքագրում» կատարող թաղային խմբերից մեկի ղեկավարը։

«Խոսքն այն խմբերի մասին Է, որոնք իշխանության պատվերով ամեն ընտրությունից կամ հանրաքվեից առաջ ընկնում են տնետուն և «հաշվառում» բոլոր բնակիչներին ու նաև մոտավոր պատկեր կազմում բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Երևանի Աջափնյակի մի բավականին մեծ հատվածում նման «հաշվառում» անցկացնող խմբի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պնդել Է, որ «փակ դռների» թիվը աննախադեպ Է դարձել։

«Իմ «աշխատողները» շատ լավ գիտեն, թե ովքեր են խոպան գնում, երբ են գալու։ Բայց «հաշվառման» ժամանակ մերոնք պարզել են, որ խոպանից վերադարձածների թիվը շատ ավելի քիչ է, քան սպասվում էր։ Նրանք իրենց հետ տարել են նաև ընտանիքի անդամներին», – ասել Է մեր զրուցակիցը։

Վերջինիս մոտավոր գնահատականով՝ սպասվող 100 վերադարձողներից 25-30-ը մինչ օրս չի վերադարձել ու դժվար էլ վերադառնան, որովհետև «խոպանի» սեզոնը վաղուց ավարտվել է», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում