Home / Հայաստան / Հանրաքվեի օրը երթուղայինից «պարտքերի ցուցակով» փող էին բաժանում

Հանրաքվեի օրը երթուղայինից «պարտքերի ցուցակով» փող էին բաժանում

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը տեսանկարահանել է, թե ինչպես Երևանում 2-րդ համարի երթուղայինի դիմացի նստարանին նստած երիտասարդը, ձեռքին թղտադրամների մի կապ, հաշվում և գումար է տալիս մեքենայի մոտ հավաքված 5-6 մարդկանց։

Հավաքվածների հետ զրույցի ընթացքում տղամարդը, մասնավորապես, ասում է․ «Պյուս 5 եմ դնում, բայց ստեղ մի խնդիր կա․․․»։ Մի կին հարցնում է՝ «կգաս, կտա՞ս», մեկ այլ կնոջ ձայնն է լսվում՝ «Արթուրը, մեկ էլ հարսս․․»։ Տղամարդը նկատում է իրեն տեսանկարահանող խցիկը, մոտենում է լրագրողին և հարցնում․ «Ի՞նչ ես նկարել»։

Լրագրողի՝ «ի՞նչ ցուցակ է» հարցին տղամարդը պատասխանում է, թե «պարտքերի ցուցակն է» ու փորձում է խլել տեսախցիկը։ Տեսնելով լրագրողի վկայականը՝ նա ասում է․ «Տենց մի թուղթ ես էլ քեզ ցույց կտամ»։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում․

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվում է նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեն, որը նախաձեռնել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։Համաձայն նախագծի, Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնելու։ Սահմանադրության նախագծին դեմ են հանդես գալիս քաղաքական ուժեր՝ «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ։