Home / Հայաստան / Ոստիկանները տարան կեղծիքները տեսնող դիտորդին

Ոստիկանները տարան կեղծիքները տեսնող դիտորդին

Դիտորդ Վարդգես Գասպարիին առանց բացատրության երեք ժամ պահել են Կենտրոնի ոստիկանությունում և ազատ արձակել 20։00-ի սահմաններում, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին։ Այդ ընթացքում ոստիկանությունը հասցրել է տեքստ և տեսանյութ տարածել՝ փորձելով մեղադրել բռնության զոհին «տեղամասի բնականոն աշխատանքը» խոչընդոտելու մեջ։

Epress.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Գասպարին պատմել է, որ առավոտից իր կողմից դիտարկվող թիվ 9/16 և 9/15 ընտրատեղամասերում մասսայական կեղծիքներ էին գրանցվում, որոնք նա անընդհատ արձանագրում էր․ «Տեղամասերում կողմնակի անձինք էին կուտակվում, մարդկանց մեքենաներով էին բերում․․․ օրինակ, երեք հոգի տեղեկանքներով էին եկել, երբ փորձեցի ստուգել անձնագրային տվյալները, վազելով փախան։ Իրենց գլխավոր նպատակն ընթացքը ուղղորդելն էր»։

Գասպարին նշել է, որ կեղծումները շատ էին հատկապես 9/15 տեղամասում, որի հանձնաժողովի նախագահին չէր հաջողվում կասեցնել դիտորդի բողոքները։ Դրանից հետո նա դիմել է տեղում հայտնված համայնքային ոստիկանության՝ տեսախցիկով օժտված ենթականերով պետին։ «Ահավոր բաներ ա անում», – տեսանյութում ասում է հանձնաժողովի նախագահը, ինչը բավարար էր դիտորդին առանց բացատրության բռնությամբ հեռացնելու և բերման ենթարկելու համար։

Գասպարին հասցրել է զգուշացնել, որ ոստիկանի արարքը քրեորեն պատժելի է։

Ոստիկանության տեսանյութը․