Home / Հայաստան / Ադրբեջանում իրավապահներին օրենքով թույլ տվեցին հատուկ միջոցներ և հրազեն կիրառել

Ադրբեջանում իրավապահներին օրենքով թույլ տվեցին հատուկ միջոցներ և հրազեն կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է փոփոխությունները «Ոստիկանության մասին» դաշնային օրենքում՝ թույլատրելով իրավապահ մարմինների աշխատակիցներին կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն ահաբեկչության կամ կրոնական ծայրահեղականության, ինչպես նաև երկրում Սահմանադրական կարգի խախտմանն ուղղված այլ հանցագործությունների դեմ պայքարում։ Համապատասխան փաստաթուղթը, մոսկովյան «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, հրապարակվել է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Թերթը մեջբերում է հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates կենտրոնի՝ հոկտեմբերին Ադրբեջանի բնակչության շրջանում անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների 77,1 տոկոսը երկրի ներկայիս ղեկավարության ուղին ճիշտ է համարում։

Այսպես, Ադրբեջանի բնակչության ավելի քան 80 տոկոսը նշել է, որ իշխանությունները, անվտանգության ոլորտում համագործակցելով արևմտյան գործընկերների հետ, երկիրը հաջողությամբ պաշտպանում են ահաբեկչությունից։ Ի հավելումն, հարցման մասնակիցների 81,7 տոկոսը համոզված է՝ Ադրբեջանը տարածաշրջանի անկայուն երկրների շրջանում «կայունության կղզին» է։ Հաշվի առնելով Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները՝ հարցվածների 71 տոկոսն ընդգծել է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պատրաստակամությունն ու հնարավորությունը կանխելու ներգաղթի հետ կապված ճգնաժամի տարածումը Ադրբեջանի վրա։