Home / Հայաստան / Պատգամավորը կոչ է արել չվճարել արագաչափերի և կարմիր գծերի տուգանքները

Պատգամավորը կոչ է արել չվճարել արագաչափերի և կարմիր գծերի տուգանքները

Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջանը կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել արագաչափերի և կարմիր գծերի տուգանքները վճարել, որոնք, նրա խոսքով, գնում են Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի գրպանը։

«Դիմե՛ք բոլոր այն բանկերին, ում հետ ունեք պայմանագրեր և վարկային պարտավորություններ, և պահանջե՛ք վերակառուցել այդ պայմանագրերի դրույթներն ու նոր վարկային պայմանագրեր տրամադրել ձեզ։ Եթե անեք այս 2 գործողությունները, կտեսնեք, թե ոնց է գործող իշխանությունը տապալվելու», ֊ ասել է Փոստանջյանը։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով Փոստանջյանի ելույթին, նշել է․ «Ոմանք, Սերժ Սարգսյանի անունը հաճախ տալով, լուծում են իրենց պոպուլառությունը բարձրացնելու խնդիրը։ Ովքեր չհուսախաբվելու կոչեր են անում, նրանք են խուճապի մեջ։ Ժողովուրդ ջան, եթե լսեք տուգանքները չտալու կոչերին, ավելի շատ տուգանքների ու տոկոսների տակ կընկնեք, դա լավ խորհուրդ չի, մի՛ լսեք»։