Home / Հայաստան / «Զվարթնոց» օդանավակայանից օգտվողների թիվն այս տարի նվազել է․ «Ժողովուրդ»

«Զվարթնոց» օդանավակայանից օգտվողների թիվն այս տարի նվազել է․ «Ժողովուրդ»

Այս տարվա տասնմեկ ամիսներին Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու չի վերադարձել 29 հազար 220 ուղևոր։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին հատկապես դեպի Ռուսաստան արտագաղթող ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են ավտոբուսներից, ուստի վերը բերված թվերն արտագաղթի ամբողջական պատկերը չեն արտացոլում։ Այդ ցուցանիշը պարզ կդառնա եկող տարվա սկզբին, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն Հայաստանից սահմանահատումների թվերը», ֊ նշում է թերթը։

«Ժողովուրդ»֊ը գրում է նաև, որ այս տարվա 11 ամիսների արդյունքներով «Զվարթնոցի» օդանավակայանից մեկնած և ժամանած ուղևորների ընդհանուր թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 170 հազարով։ 

«Այս թիվը հիմնականում պայմանավորվում է ավտոբուսներով ուղևորափոխադրումների թվի կտրուկ աճով։ Ի դեպ, վերը բերված անկման պատճառով «Զվարթնոցի» ֆինանսական հոսքերը մոտ 7,5 մլն դոլարով պակասել են», – գրում է թերթը։