Home / Հայաստան / Ամսական 590 հազար դրամ ստացող դատավորը հազարավոր դոլարներ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

Ամսական 590 հազար դրամ ստացող դատավորը հազարավոր դոլարներ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ 2014 թվականի դրությամբ ունի 8 մլն դրամ, 50 հազար դոլար և 20 հազար եվրո։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Իհարկե, հասկանալի է, որ դատավորի ողջ ունեցվածքը չէ, որ հայտարարագրված է։ Բայց հատկանշական է, որ Վարդան Հարությունյանը մշտապես սոցիալապես անապահով մարզերից մեկում աշխատելով և ստանալով ընդամենը [ամսական] 590 հազար դրամ՝ կարողացել է այդքան «փող դիզել»։ Առավել ուշագրավը, սակայն, դատավորի կնոջ՝ Արմիկ Հարությունյանի ունեցվածքն է․ նա պաշտոնապես հայտարարագրել է 15 մլն դրամ, 30 հազար դոլար և 10 հազար եվրո դրամական միջոց։ Ու քանի որ դատավորի կինն աշխատանքի վարձատրության մասին ոչ մի նշում չի կատարել, ուստի նշանակում է, որ զբաղված է տնային տնտեսուհու «գործով»։ Համաձայնեք, որ դատավորի կնոջ դեպքում տնային տնտեսուհու «գործն» ավելի եկամտաբեր է, քան ցանկացած այլ աշխատանք», ֊ նշում է թերթը։