Home / Հայաստան / Հայաստանում հոկտեմբերից սկսած «խոզի գրիպի» 3 դեպք է արձանագրվել․ «ՀԺ»

Հայաստանում հոկտեմբերից սկսած «խոզի գրիպի» 3 դեպք է արձանագրվել․ «ՀԺ»

Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել են առողջապահության նախարարությունից։

Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։

«Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է», – գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում