Home / Հայաստան / Ցմահ ազատազրկվածները կրկին հացադուլ են սկսել «Նուբարաշենում»․ «Հրապարակ»

Ցմահ ազատազրկվածները կրկին հացադուլ են սկսել «Նուբարաշենում»․ «Հրապարակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ֊ում գտնվող 40 ցմահ դատապարտյալներ կրկին հացադուլ են սկսել՝ ի նշան բողոքի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նրանք դեռևս հոկտեմբերին 10 պահանջներով ծավալուն դիմում էին գրել ՀՀ նախագահին։ Պահանջների թվում էին գործերի վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման, մինչև 18 տարին լրանալը և զինծառայության ընթացքում կատարած հանցանքի, ցմահների ներման և համաներման հետ կապված խնդիրներ։ Հոկտեմբերի 16-ին հացադուլը դադարեցվել էր, ցմահ ազատազրկվածները սպասում էին իրենց պահանջների կատարմանը։

Քանի որ բողոքողների հիմնական պահանջները չեն կատարվել, նրանք երեկ վերսկսել են հացադուլը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում