Home / Տեսանյութեր / Լեռնային Ղարաբաղում երկու օրվա ընթացքում 4֊րդ զինվորն է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում երկու օրվա ընթացքում 4֊րդ զինվորն է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում երկու օրվա ընթացքում 4 զինծառայող է զոհվել։ ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտը սկսվել է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետևանքով։

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը», ֊ նշում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ի լույս 18֊ի գիշերը մարտերի ընթացքում զոհվել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ 19-ամյա զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը։

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում էր ստացել 23֊ամյա Գոռ Վահանի Օհանյանը: