Home / Տեսանյութեր / Պայթյուն Ստամբուլի կենտրոնում․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Պայթյուն Ստամբուլի կենտրոնում․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Երեքշաբթի՝ հունվարի 12֊ին, պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում, որը քաղաքի գլխավոր զբոսաշրջային կետերից է։ Միջադեպի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, հաղորդում են թուրքական ԶԼՄ֊ները։ Ստամբուլի նահանգապետի գրասենյակն արդեն իսկ հայտարարել է 10 զոհվածի և 15 վիրավորի մասին։

Առավոտյան ժամը 10։20֊ի սահմաններում գրանցված պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության ու հրշեջ մեքենաներ։ Անվտանգության ուժերը խստացրել են տարածքի վերահսկողությունն ու փակել մարդկանց մուտքը դեպի կենտրոնական հրապարակ՝ հնարավոր երկրորդ պայթյունի պարագայում զոհերից խուսափելու նպատակով։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլույի հրամանի համաձայն, երկրի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը ժամանակավորապես արգելել է պայթյունի հետ կապված իրադարձությունների լուսաբանումը մամուլի կողմից։