Home / Հայաստան / Ահաբեկչական գործողություն Դիարբեքիրում. 6 զոհ, տասնյակ վիրավորներ

Ահաբեկչական գործողություն Դիարբեքիրում. 6 զոհ, տասնյակ վիրավորներ

Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները չորեքշաբթի ուշ երեկոյան՝ ժամը 23։30֊ի սահմաններում, ականապատ մեքենա են պայթեցրել Դիարբեքիր նահանգի  Չընար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 39֊ը՝ վիրավորվել։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 14֊ին, հայտնել է Դիարբեքիրի նահանգապետի գրասենյակը։

Հարձակման հետևանքով մահացել են երկու ոստիկանների 3 հարազատներ, ինչպես նաև 3 դեռևս չնույնականացված անձինք։ 39 մարդ, այդ թվում վեց ոստիկան, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ։