Գլխավոր / Հայաստան / Ամանորից առաջ Կարեն Գիլոյանին թույլ չէին տվել մտնել Վրաստան

Ամանորից առաջ Կարեն Գիլոյանին թույլ չէին տվել մտնել Վրաստան

Դեկտեմբերի վերջին վրացի սահմանապահներն արգելել են Հայաստանի Հանրային հեռուստատեսության սպրոտային մեկնաբան Կարեն Գիլոյանին մուտք գործել Վրաստան։ Ինչպես գրում է Hetq.am֊ը՝ միջադեպը տեղի է ունեցել հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում, սահմանապահները Գիլոյանին բացատրություն չեն տվել և վերջինս ստիպված է եղել հետ վերադառնալ։

Hetq.am ֊ ի հետ զրույցում Կարեն Գիլոյանը, ով ծնունդով Ախալքալաք քաղաքից է, նշել է, որ իր համոզմամբ թյուրիմացություն է տեղի ունեցել և հարցը կկարգավորվի:

Գիլոյանի խոսքով՝ հետագայում իրեն Ախալքալաքից ասել են, որ ոչ մի խնդիր չկա և կարող է գնալ Վրաստան, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով ինքը դեռ չի փորձել մեկնել ծննդավայր։