Home / Հայաստան / Կիրակի խոզի գրիպից ևս երկու մարդ է մահացել

Կիրակի խոզի գրիպից ևս երկու մարդ է մահացել

Կիրակի արձանագրվել է H1N1 վարակով (խոզի գրիպ) երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ 2015-ի վերջին-2016-ի սկզբին Հայաստանում խոզի գրիպից արդեն իսկ 16 մարդ է մահացել։

Նախարարությունը նշում է, որ այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, վերջին 6 տարում` 2009-2014թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։

«Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում», ֊ պնդում է նախարարությունը։