Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա թուրքական առաջատար թիմերից մեկում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա թուրքական առաջատար թիմերից մեկում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իր կարիերան կշարունակի թուրքական «Բեշիքթաշ» ակումբում։ Օզբիլիսն արդեն ժամանել է Ստամբուլ պայմանագրի վերջնական քննարկման համար, և թուրքական ԶԼՄ֊ները Մոկսվայի «Սպարտակից» Օզբիլիսի տեղափոխումը կայացած փաստ են համարում։ Նշվում է, որ Օզբիլիսը «Բեշիքթաշի» հետ 4.5 տարվա պայմանագիր է ստորագրելու։

Թուրքական մամուլը, չնայած նշում է, որ Օզբիլիսին իր կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսում», սակայն ընդգծում են այն փաստը, որ հայաստանցի ֆուտբոլիստը ծնունդով Ստամբուլից է, ու փաստորեն հարազատ քաղաք է վերադառնում։

«Բեշիքթաշի» առջև այս տարի խնդիր է դրվում նվաճել Թուրքիայի չեմպիոնի կոչումը։ Այս պահի դրությամբ թիմը հավաքել է 41 միավոր՝ 2 միավոր զիջելով «Ֆեներբահչեին», սակայն «Բեշիքթաշը» 1 հանդիպում մրցակցից պակաս է անցկացրել։

2014 թվականի ամռանը ստացած վնասվածքից հետո Օզբիլիսը երկար ժամանակ բուժվում էր, որի հետևանքով կորցրեց իր տեղը Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմում։ Հունվարի 1-ին տրասնֆերային պատուհանի բացվելուց հետո եվրոպական մամուլը գրում էր, որ Օզբիլիսով հետաքրքրվում է նաև իսպանական «Ռայո Վալյեկանոն»։