Home / Հայաստան / Ոստիկանությունում ճնշում են գործադրում ծեծի ենթարկված անչափահասի վրա․ Forrights.am

Ոստիկանությունում ճնշում են գործադրում ծեծի ենթարկված անչափահասի վրա․ Forrights.am

«Նոր Հայաստան» նախաձեռնության համակիր, անչափահաս Հովհաննես Հարությունյանին հունվարի 12-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ Քանաքեռ- Զեյթուն շրջանների Ոստիկանության բաժինը դրա մանրամասներն ու հանցագործներին բացահայտելու փոխարեն, սկսել է հոգեբանական ճնշումներ գործադրել տղայի ընտանիքի նկատմամբ: Այս մասին Forrights․am կայքի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, 16֊ամյա Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը նշել է, որ ճնշումները եղել են տղային ու ընտանիքի անդամներին անընդհատ ոստիկանություն կանչելու ու խրատներ տալու եղանակով:

Արդյունքում Հովհաննեսը հետ է վերցրել իր բողոքը և փաստաբանի համոզմամբ դա տանում է նրան, որ նա փոխի իր նախնական հաղորդումն ու ասի, որ իրեն ծեծի ենթարկելը քաղաքական որևէ հիմք չի ունեցել և ինքն է դա այդպես ներկայացրել։

Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանությունում փորձել են կասկածի տակ դնել անգամ անչափահասին ծեծի ենթարկելու հանգամանքը։

«Ինձ տհաճ է աշխատել ոստիկանության հետ. թող ինձ չանհանգստացնեն, կխնդրեմ, որ կատարեն իմ պահանջը, գործը փակվի»,- ասել է Հովհաննեսը։