Home / Հայաստան / Դատարանը հրաժարվեց Գևորգ Սաֆարյանին ազատել կալանքից

Դատարանը հրաժարվեց Գևորգ Սաֆարյանին ազատել կալանքից

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի՝ երկամսյա կալանքի մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հունվարի 13-ին Սաֆարյանը նաև դիմել էր ՀՀ դատախազություն՝ իր նկատմամբ կալանքի որոշումը վերացնելու միջնորդությամբ։ Դատախազությունը նույնպես մերժել է նրա միջնորդությունը։

Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Еpress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այս շաբաթ պատրաստվում են գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդություն ներկայացնել։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա հացադուլ սկսել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել՝ իր անվտանգությունը ապահովելու համար: Նրանց առանձին խուց են տեղափոխել, որից հետո Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։