Home / Հայաստան / Գյումրիում հարբած ռուս զինծառայողը փորձել է բնակարան ներխուժել․ «ՀԺ»

Գյումրիում հարբած ռուս զինծառայողը փորձել է բնակարան ներխուժել․ «ՀԺ»

Հունվարի 30-ին՝ կեսգիշերին մոտ, Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքում բնակվող Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ է կատարել 1990 թվականին ծնված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Սուրնիկովը, գրում «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ զինծառայողը բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: «ՀԺ»֊ի թղթակցի հարցին, թե ի՞նչ բացատրություն է տվել Սուրնիկովը, ինչո՞ւ է փորձել ներխուժել Երանոսյանների բնակարան, դատախազը պատասխանել է, որ զինծառայողը շփոթել է բնակարանները. «Նա հարբած է եղել: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ համածառայակից ընկերը բնակվում է Անի թաղամասի Պարույր Սեւակ 14 շենքի 9-րդ բնակարանում: Ինքը բացատրության մեջ նշել է, որ համածառայակից ընկերոջ հետ իր տանը խմել են, հետո դուրս է եկել, որ տաքսիով գնա, տաքսի չի եղել, հետ է վերադարձել, սակայն շփոթել է, գնացել ուրիշի տուն», – ասել է Ասլանյանը:

Մարզի դատախազն ասել է նաև, որ իր հանձնարարությամբ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Թերթի տեղեկություններով, ռուս զինծառայողը զինված չի եղել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում