Home / Հայաստան / Զորամասը լքած զինվորին հայտնաբերել են իր բնակավայրի մոտակայքում․ ՊՆ

Զորամասը լքած զինվորին հայտնաբերել են իր բնակավայրի մոտակայքում․ ՊՆ

Փետրվարի 6-ին Դիլիջանի զորամասերից մեկը լքած ժամկետային զինծառայող ազգությամբ եզդի Ազիզ Բաքոյանը հայտնաբերվել է իր բնակավայրի մերձակայքում՝ Արմավիրի մարզում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտոնյան կոնկրետ բնակավայրի անունը չի նշել։

«Հիմա տեղափոխում են զորամասի տարածք, այս պահին ռազմական ոստիկանության հսկողության տակ է», ֊ ասել է ՊՆ խոսնակը:

Զորամասը լքելու պատճառների մասին ՊՆ֊ն դեռ չի հայտնում։