Home / Տեսանյութեր / «Նաիրիտի» վերագործարկման հարցը ռուսաստանցիների դաշտում է, ասել են ակցիայի մասնակիցներին

«Նաիրիտի» վերագործարկման հարցը ռուսաստանցիների դաշտում է, ասել են ակցիայի մասնակիցներին

«Նաիրիտ» գործարանով հետաքրքրված է ռուսաստանյան ընկերություն, սակայն դրա անունը Կառավարությունը դեռևս գաղտնի է պահում: Այս մասին Epress.am-ին ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակից Զորայր Հովհաննիսյանը։ Վերջինս այսօր գործարանի նախկին աշխատակիցների պատվիրակության շարքում մասնակցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի հետ հանդիպմանը: Շահվերդյանն ասել է, որ այժմ գործարանի վերագործարկման հարցը ռուսների դաշտում է, պատասխանը նրանցից են ակնկալում:

«Նախորդ հանդիպման ժամանակ էլ մեզ ասել էին, որ ռուսներն են հետաքրքրված գործարանով: Նրանք հետաքրքրված են հատկապես բուն արտադրությամբ՝ կաուչուկ արտադրելով: Եթե բանակցությունները նորմալ գնան, լավագույն դեպքում մյուս տարի ապրիլին նոր կվերագործարկվի «Նաիրիտ»-ը»», – ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր պահանջում են վերագործակել այն, այսօր նախապես հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելու, որպեսզի պատգամավորներից մեկը հանդիպի իրենց հետ խնդիրը քննարկելու համար։ Ընդունարանում նրանց պատախանել են, որ շենքում ներկա պատգամավորները զբաղված են և այդ պահին չեն կարող զբաղվել նաիրիտցիների հարցերով, հանդիպումը կարող է կայանալ 14։00-ից հետո։

Մի քանի տասնյակ աշխատակիցներ երթով շարժվել են դեպի Կառավարության շենք, որտեղ ակցիա են անցկացրել և նրանց ընդունել է Շահվերդյանը: