Home / Տեսանյութեր / Ղարաբաղում «դեռևս չպարզված հանգամանքներում» զինվոր է մահացել

Ղարաբաղում «դեռևս չպարզված հանգամանքներում» զինվոր է մահացել

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ դեպքը տեղի է ունեցել «դեռևս չպարզված հանգամանքներում»: 

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում, նշվում է միայն, որ կատարվում է քննություն: