Home / Տեսանյութեր / Կառավարության և նախագահականի մոտից բերման են ենթարկել Գասպարիին սատարողներին

Կառավարության և նախագահականի մոտից բերման են ենթարկել Գասպարիին սատարողներին

Այսօր երեկոյան մի խումբ քաղաքացիներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝  ի պաշտպանություն քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի: Նրանք պառկել են Կառավարության շենքի մոտ, որից հետո հինգ ակտիվիստի բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Այս մասին հայտնում է armtimes.com-ը: 

Համաձայն կայքի՝ բերման ենթարկվածներն են Արամ Մանուկյանը, Տիգրան Մազմանյանը, Արտուշ Չիբուխչյանը, Միքայել Նահապետյանը և Անդրանիկ Վարդանյանը:

Դրանից առաջ մի խումբ քաղաքացիներ նմանատիպ ակցիա էին արել նաև Նախագահական նստավայրի առաջ: Այդ անգամ բերման են ենթարկել երեք քաղաքացու:

Կեսգիշերին մոտ բերման ենթարկվածներին ազատ են արձակել:

Նմանատիպ 2 ակցիա քաղաքացիներն անցկացրել էին նաև երեկ:

Նշենք, որ փետրվարի 19-ին կալանավորված ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին դատարաններում և հանրային վայրերում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ավանդաբար պառկում է գետնին՝ ի նշան քաղաքացիական անհնազանդության։