Home / Հայաստան / Ստորագրահավաք Գասպարիին ազատ արձակելու համար. Azatutyun.am

Ստորագրահավաք Գասպարիին ազատ արձակելու համար. Azatutyun.am

Երկու տասնյակից ավելի պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ կոչ անելով փոխել ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը:

ՀՀԿ և «Դաշնակցություն» խմբակցությունները ստորագրահավաքին դեռ չեն միացել՝ պատճառաբանելով, որ դեպքը պետք է ուսումնասիրեն։

ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցել է, որ իրենք մտադիր չեն սպասել և պատրաստվում են դիմումը ուղարկել Վերաքննիչ դատարան։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Գասպարիի հարցով Էլինար Վարդանյանի հետ արդեն հանդիպել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, ինքը նաև դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։ Արզումանյանը Գասպարիին քաղաքական հետապնդման ենթարկելը «Սովետին բնորոշ երևույթ» է որակել: