Home / Հայաստան / Ոստիկանության «բարեփոխման» նպատակով հեռացվել է մի ամբողջ բաժնի աշխատակազմ

Ոստիկանության «բարեփոխման» նպատակով հեռացվել է մի ամբողջ բաժնի աշխատակազմ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Epress.am-ի հետ զրույցում այս տղեկությունը հաստատել է Ոստիկանության մամուլի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը։

Նա նշել է, որ ազատումները կատարվել են ոստիկանության ներսում իրականացվող «բարեփոխումների շրջանակներում»։

Մեր հարցին, թե ո՞րն է եղել բոլոր աշխատակիցներին հեռացնելու կոնկրետ պատճառը, Մալխասյանը պատասխանեց, որ միակ բացատրությունը բարեփոխումներն են։