Home / Հայաստան / Խաղամոլությունը հովանավորվում է պետական մասշտաբով. «Ժողովուրդ»

Խաղամոլությունը հովանավորվում է պետական մասշտաբով. «Ժողովուրդ»

Հայաստանում վիճակախաղերի նոր թափով ակտիվացումը կապվում է մի քանի օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի անվան հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:  

«Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին պատկանում է Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, համաձայն թերթի, պատրաստվում է ևս մեկ վիճակախաղ սկսել: 

«Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա. մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են:

Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել: Քաղաքական շրջանակներն այս երևույթը բացատրում են նրանով, որ այդ ընկերությունը կապված է մի քանի օր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի ընտանիքի հետ»,- հաղորդում է «Ժողովուրդ»-ը:

Թերթի հարցումներին ի պատասխան նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը ժխտել է շրջանառվող լուրերը և շեշտել, որ նախարարը ոչ մի բիզնեսով չի զբաղվում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը ընդգծում է, որ նախարարի և նրա եղբոր՝ Վահագն Մկրտչյանի անունները կապվում են նաև «Արմենիա» գինու գործարանի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում