Home / Տեսանյութեր / Մարտի 8-ի երթի մասնակիցներին սպառնում էին անտղամարդ ապագայով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Մարտի 8-ի երթի մասնակիցներին սպառնում էին անտղամարդ ապագայով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանանց 61 տոկոսը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության։ Աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ։ Վիճակագրական այս տվյալները բարձրախոսով ընթերցում էր այսօր Երևանի կենտրոնում անցկացված «Կանայք տարբեր են» երթի մասնակիցներից մեկը։ «61 տոկո՞ս, էդքան շա՞տ», ֊ արձագանքեց երթի կողքով անցնող մի կին։

Երթի մասնակիցներից շատերը ձեռքերում պահել էին «Կանայք տարբեր են», «Գիտնական», «Կույս», «Մաքրուհի», «Լեսբի», «Ձեռնարկատեր», «ՄԻԱՎ֊ով ապրող կին», «Սեքս աշխատող» և այլ նման գրություններով պաստառներ։ Բաժանվող թռուցիկներում նշվում էր, որ «կանայք տարբեր են, նրանց ընտրությունները բազմազան, և պետք չէ նույնականացնել կնոջ «դերն» ու «տեղը» սեփական պատկերացումների հետ»։

Երթի մասնակիցներից շատերը ձեռքերում պահել էին «Կանայք տարբեր են», «Գիտնական», «Կույս», «Մաքրուհի», «Լեսբի», «Ձեռնարկատեր», «ՄԻԱՎ֊ով ապրող կին», «Սեքս աշխատող» և այլ նման գրություններով պաստառներ։ Բաժանվող թռուցիկներում նշվում էր, որ «կանայք տարբեր են, նրանց ընտրությունները բազմազան, և պետք չէ նույնականացնել կնոջ «դերն» ու «տեղը» սեփական պատկերացումների հետ»։

Երթին անցորդների մի մասը հետաքրքրությամբ էր վերաբերվում, սակայն կային նաև դժգոհողներ՝ հիմնականում երիտասարդ տղամարդիկ։ «Ապե գիտես չէ, սրանցից մեկին մատով կպնես, կտանեն բերդում կփակեն», – ընկերոջը դիմեց մոտ 25 տարեկան երիտասարդը՝ տեսնելով երթի մասնակից կանանց։

Մեկ այլ երիտասարդ մոտեցավ երկու աղջիկների և հայտարարեց, որ նման հանրային ակցիաներն «ամոթ և տգեղ երևույթ» են․ «Կարա տպավորություն ստեղծվի, որ կնանիքի իրավունքները էս երկրում լրիվ ոտնահարված են»։ Նրա և աղջիկների միջև երկխոսություն ծավալվեց․

– Ով չի ընդունում, որ էս երկրում կինը իրավունք չունի։ Հա, կինը իրավունք ունի, բայց էդ չի նշանակում, որ ես պետք ա պլակատներով հելնեմ ու մարդկանց իրավունքները պաշտպանեմ։

– Բայց բոլորը իրավունքներ ունեն, ինչպես և նրանք իրավունք ունեն ազատ հավաքվելու։ Բացի դա, գուցե, փաստաթղթերով, օրենքով ամրագրված է, որ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, բայց դա միայն թղթի վրա է։

– Դե հա, բայց ես էստեղ տեսա նաև, որ քարոզում են նույնասեռականությունը, էդ նորմալ չի։ Դե հա, իրենք իրար հետ ինչ ուզում են թող անեն, մենակ թե դուրս չգան, մի տեղ պետք ա փակեն իրանց, կամ եթե դուրս էլ են գալիս, թող չքարոզեն, իրանք իրավունք չունեն ընտանիք պահելու։

– Բայց ինչպես ես իրավունք ունեմ ընտանիք կազմելու, էնպես էլ երկու հոգի, որոնք նույն սեռից են, բայց իրար հարգում են ու սիրում, փորձեն այլ ճանապարհով երեխա ունանալ։

– Դե հիմա, քուրս, քո ասածից դուրս ա գալիս, որ էն մարդը, որը որ կենդանու հետ ա, պետք ա թույլ տանք, որ, ըստ օրենքի, կենդանու հետ ամուսնանա։

Աղջիկները կրկին չհամաձայնեցին, իսկ զրույցի վերջում երիտասարդն ասաց․ «Էն կինը, որը իրա տղամարդուն հնազանդ չի, տղամարդ չի կարող ունենալ իր գլխին։ Մնում ա փողոցում»։

Երթի ողջ ընթացքում մասնակիցները շարունակում էին ներկայացնել Հայաստանում կանանց իրավունքների վիճակի մասին պատմող վիճակագրական տվյալները․

֊ կանայք Հայաստանի իշխանությունում ընդհանուր առմամբ ունեն 8․3 տոկոս մասնակցություն, որտեղ՝

֊ կին նախարարներ և փոխնախարարներ՝ 9 տոկոս

– բարձրագույն պաշտոններում քաղծառայողներ՝ 14 տոկոս

– պատգամավորներ՝ 10 տոկոս

– մարզպետեր՝ 0 տոկոս

– դատավորներ՝ 24 տոկոս

– դեսպաններ՝ 6․5 տոկոս

– քաղաքապետներ՝ 0 տոկոս

– գյուղապետեր՝ 2 տոկոս

– ավագանու անդամներ՝ 9․5 տոկոս։

8march1 8march2 8march3 8march4 8march5 8march6 8march7 8march8 8march9 8march10