Home / Հայաստան / Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինվոր է ինքնասպան եղել․ պաշտոնական վարկած

Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինվոր է ինքնասպան եղել․ պաշտոնական վարկած

Երեկ՝ մարտի 14-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի զորամասերից մեկի մարտական հետակետում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Պաշտպանության Նախախարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ զինվորը հայտնաբերվել է ժամը 16։00-ի սահմաններում՝ կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով։ Քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ քրեական գործ է հարուցել։

Քննիչներն արդեն կատարել են դեպքի վայրի, Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: