Home / Տեսանյութեր / Կառավարությունը չի վերադարձնի 15 ամիս մեքենաների ներկրման համար ապօրինի գանձնված ԱԱՀ֊ն

Կառավարությունը չի վերադարձնի 15 ամիս մեքենաների ներկրման համար ապօրինի գանձնված ԱԱՀ֊ն

Ազգային ժողովն այսօր 107 կողմ ձայնով ընդունել է ԵՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող մեքենաների համար գանձվող ԱԱՀ-ն չեղարկելու մասին օրենքի նախագիծը: Ընդ որում՝ օրենքը հետադարձ ուժ չունի, ըստ այդմ էլ ընդունված նախագծով չի նախատեսվում գումարների վերադարձ այն անձնաց, որոնք ավտոմեքենա են ներկրել մինչ օրենքի ընդունումը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանն անդրադարձել էր խնդրին՝ ընդգծելով, որ 15 ամիս ԱԱՀ֊ն գանձվել է և որևէ պետական մարմին չի արձագանքել դրան։

Լրագրողը նշել է, որ ԱԱՀ չգանձելու հարցը մեծ հանրային արձագանք է գտել այն բանից հետո, երբ դեռևս փետրվարին ԵՏՄ տնտեսական ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան հայտարարությունն էր արել, թե նման դեպքում ԱԱՀ գանձնելն ապօրինի է։

«Վաղ, թե ուշ այդ օրենքում լիելու էր փոփոխություն, սակայն ավելի կարևոր է այն հարցը, թե 2015 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ավտոմեքենա ներկրած մեր քաղաքացիներից գանձված ԱԱՀ-ի հարցը։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ԱԱՀ-ն արդեն 15 ամիս ապօրինի է գանձվում», – գրել է Գևորգյանը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է, որ իրենք տարբեր հարցումներով պետական մարմիններից փորձել են ճշտել՝ արդյոք այդ փաստաթղթի որ կետով է սահմանված, որ մինչև 2018 թվականը Հայաստանը կարող է չկիրառել ԵՏՄ-ին անդամակցելու տվյալ պահանջը։ Ու արդեն տևական ժամանակ որևէ մարմին չի մատնանշել նման փաստաթուղթ կամ դրույթ։

Գևորգյանն անդրադարձել է նաև այն խնդրին, թե ինչի հիման վրա է, որ ԵՏՄ երկրներից ներկրվող մյուս ապրանքների մասով չի գանձվում ԱԱՀ, իսկ ավտոմեքենաների դեպքում գանձվում է։

«ԵՏՄ մասին պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հետևյալը․ «Անդամ պատության տարածք ներմուծման պարագայում անուղղակի հարկեր չեն գանձվում․ ․ 2) այն ապրանքների մասով, որոնք ներկրվում են անդամ պետության տարածք ֆիզիկական անձնաց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով»։ Այստեղ չի մասնավորեցնում, որ ապրանքները կոնկրետ, և պարզ է դառնում, որ դրա մեջ մտնում են նաև ավետմեքենարները։ Իսկ ահա մեր ԱԱՀ-ի օրենքում ավտոմեքենաների վրա բացառություն է դրված և ավտեմեքենանրեից պետք է գանձվի ԱԱՀ։ Փաստորեն 15 ամիս ԱԱՀ-ն ապօրինի է գանձվել», – ընդգծել է լրագրողը։